Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում տեսակոնֆերանսի ձևաչափով, մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ «վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը» ասացվածքով:
«Մեր օգնությամբ իրականացվում է հումանիտար բեռների առաքում, տարածքներ են մաքրվում, և երկու կողմից՝ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, վերականգնվում է կենսապահովման համակարգը, բուժօգնություն է ցուցաբերվում բնակչությանը»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ ռուս խաղաղապահները Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված հրադադարի ռեժիմի երաշխավորներն են: