Ա՜խ, ցավդ տանեմ, Ազիզս, դու զգացել ես բալես, քոռանամ ես․․․ զոհված զինվորի մայրը որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ազիզ Սամվելի Աղաջանյանի մայրը՝ Մելանյա Հարոյանը, նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ որդին տխուր երգ է երգում զինվորի մասին ու վերջում, դեմքի միմիկաներով, հասկացնում, որ ժպտան։ Թեև ինքն անձամբ, փոքր-ինչ հուզված է երևում։
Գուցե հենց տղայի տրամադրությունն է պատճառը, որ մտահոգել է մորն ու նա տեսանյութին կից գրել է․
«Խի՞ էլի տղես, խի՞, մեռնեմ քեզ, խի՞ էիր միշտ այս տեսակ երգեր երգում...., վերջում էլ հասկացնում էս որ ժպտանք, բայց ո՞նց առանց քեզ... չի լինում տղես, չի լինում առանց քեզ։
Երանի գայիր բալես... երանի... Ազիզս, սիրտս, կարոտս, հոգիս, Աստվածս...ՍՈւՐԲՍ ԻՄ ԱԶԻԶՍ
....................
Ա՜խ, ցավդ տանեմ, Ազիզս, դու զգացել ես բալես, քոռանամ ես:
Երանի կենդանի ժամանակ ես տեսնեի այս վիդեոն... երևի մի բան կփոխվեր, կհասկանայի մի բան»։
Ազիզը մարտնչեց 21 օր, փրկեց հարյուրավոր կյանքեր: