Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այս պատմական շանսը․ Իլհամ Ալիև
Բաքուն պատրաստ է Երևանի հետ բանակցություններ սկսել սահմանների սահմանազատման եւ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Պատերազմն ու հակամարտությունը մնում են պատմության մեջ: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել տարածքների ամբողջականության, սահմանի սահմանազատման վերաբերյալ և պատրաստ ենք նաև բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ», - ասել է Իլհամ Ալիևը:
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը, որպես հաղթող երկիր, պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. «Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այս պատմական շանսը»: