Հիմա էլ Աննան է գնացել հայ կանանց անունից հայտարարություններ անում․ Անժելա Էլիբեգովան
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անդրադարձել է Աննա Հակոբյանի գրառմանը, որով նա տեղեկացնում էր թե մասնակցել է կանանց եվրասիական երրորդ համաժողովին, որտեղ ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստում։
«Էդ վատ սովորությունը «ժողովրդի անունից» խոսալու չեն թարգում ընդամենը 688 հազար ձայն հավաքածները։
Հիմա էլ Աննան է գնացել հայ կանանց անունից հայտարարություններ անում։
Որպես հայ կին ասեմ, որ իմ անունից դատարկ ու անիմաստ խաղաղասիրական տեքստեր ասել թույլ չեմ տվել, երբ 6 վիրավոր ունենք»,-գրել է Էլիբեգովան։