Առաջիկա օրերին Իրանը կվերադառնա միջուկային գործարքի շուրջ բանակցություններին
Իրանը, ինչպես ասել է ԵՄ ներկայացուցիչը, մոտ օրերս կվերադառնա ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ բանակցություններին: Իրանը և Եվրամիությունը հինգշաբթի օրը պայմանավորվել են Բրյուսելում շարունակել երկխոսությունը՝ Իսլամական Հանրապետության և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսման նպատակով:
ԵՄ ներկայացուցիչ Էնրիկե Մորան, որը հանձնարարել է համակարգել իրանական միջուկային գործարքի վերաբացման շուրջ բանակցությունները, հինգշաբթի այցելել է Թեհրան և մի քանի ժամ զրուցել Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերիի հետ:
«Այս հանդիպման ավարտին երկու կողմերը պայմանավորվեցին առաջիկա օրերին Բրյուսելում շարունակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսությունը»-ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: