Սոմալիի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել, որից հետո սկսվել է փոխհորաձգություն:
Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն: Վերջինիս տեղեկացմամբ` դեպքի վայրում ծխի հսկայական ամպ է գոյացել:
Դեռևս ոչ ոք չի ստանձնել պայթյուն պատասխանատվությունը, սակայն քաղաքում մինչև այս ահաբեկչական գործողությունը, Աշ-Շաբաբ արմատական խմբավորումն էր ահաբեկչություններ կատարում:
Աշ-Շաբաբը կապված է Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության հետ: Ալ-Քաիդան ահաբեկչական խմբավորում է, որը արգելված է մի շարք երկրներում, ներառյալ Ռուսաստանի դաշնությունում: