Լամբադա կամրջի մոտ գովազդային վահանակն ընկել է ուղևորներով լի 99 համարի երթուղայինի վրա (լուսանկարներ)
Երևանում 99 երթուղայինը Լամբադա կամրջի մոտ հայտնվեց վթարային վիճակում։ Newspress.am-ի թղթակցի փոխանցմամբ, Toto-Gaming-ի գովազդային վահանակը վերևից ընկավ երթուղայինի վրա` ջարդելով տանիքում տեղադրված ապակին։
Ուղևորներից մեկը վնասվեց կոտրված ապակուց։ Մյուս ուղևորներն առաջին օգնություն ցուցաբերեցին և իջան երթուղայինից։ Պոկված էլեկտրալարերը փակել էին ճանապարհը և խցանում առաջացրել։







