Լիբանանում կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի․ կա 60 վիրավոր
Բեյրութում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի: Վիրավորվել է ավելի քան 60 մարդ: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է «Al Mayadeen» հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ:
Լիբանանի մայրաքաղաքում կրակոցները շարունակվում են, տեղ-տեղ բռնկվում են հրդեհներ: