Մարիա Զախարովան կոչ է արել փոխանակել գերիներին բոլորը բոլորի դիմաց սկզբունքով
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է օրեր առաջ Արցախում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով Մարտակերոտում սպանվել է խաղաղ բնակիչ։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Զախարովան մասնավորապես նշել է․ «Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ պարզելու համար Մարտակերտի շրջանում ադրբեջանական հրաձգության հետեւանքով խաղաղ բնակչի զոհվելու հանգամանքները։Իրենց պատասխանատվության գոտում միջադեպեր թույլ չտալու համար ռուս խաղաղապահները անընդհատ փոխգործակցության մեջ են Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ»։
Զախարովան երկու կողմերին կոչ է արել շուտ վերացնել փոխադարձ գրգռիչ պահերը հատկապես հումանիտար դաշտում, փոխանակել գերիներին բոլորին բոլորի դիմաց սկզբունքով եւ փոխանակել ականապատ դաշտերի ամբողջական քարտեզները։