Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը Բելառուսում ելույթ է ունեցել ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Բայրամովը մասնավորապես նշել է, որ 44-օրյա պատերազմի ըտնթացքում ադրբեջանական տարածքների երեսնամյա օկուպացիան ավարտվել է եւ վերականգնվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Բայրամովը ընդգծել է նաև, որ Ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում եւ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմք ունենալով միջազգային իրավունքի սկզբունքները, ինչպես նաև սուվերենությունը, սահմանների անձեռնմխելիությունն ու տարածքային ամբողջականությունը։