Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհվել է 30 մարդ
Ֆիլիպինների Լուզոն կղզու հյուսիսում տեղի ունեցած «Մարինգ» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30 -ի, ևս երեք մարդ վիրավորվել է, 14 -ը համարվում են անհետ կորած:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ըստ գերատեսչության տվյալների, Ֆիլիպինների 110 քաղաքներում հոսանքազրկումներ են տեղի ունեցել, 325 տուն վնասվել է, որոնցից ավելի քան քառորդը ամբողջությամբ ավերվել է:
Գյուղատնտեսությանը հասցված վնասը կազմել է ավելի քան 21,5 մլն դոլար: