Շենքի փլուզում՝ Թայվանում․ կա 13 զոհ և 50 վիրավոր
Առնվազն 13 մարդ է մահացել, ևս 50-ը հոսպիտալացվել Թայվանի հարավում գտնվող Կաոսսիունգ բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է «United Daily News»-ը:
Նախնական տվյալներով՝ հրդեհ է բռնկվել 12 հարկանի շենքի առաջին հարկում, այնուհետև տարածվել ամբողջ կառույցում: Շենքում եղել է 120 բնակարան։
Դեպքի վայր ժամանած Կաոսիունգ քաղաքի քաղաքապետ Չեն Քիմայը ասել է, որ խառը օգտագործման շենքի շինարարությունը ավարտվել է մոտ 1981 թվականին, և որ առաջինից մինչև վեցերորդ հարկերում կան մի քանի կինոթատրոններ, ռեստորաններ և կարաոկե ակումբներ: Նկուղի երկու հարկերը չեն օգտագործվում, իսկ առաջինից մինչև հինգերորդ հարկերը լքված են:
Ինչպես հայտնում է ETtoday-ը՝ շենքը հրդեհվել է «ուժեղ պայթյունից» հետո, այնուհետեւ մասամբ փլուզվել: