Ուզբեկստանն իր տարածքում ամերիկացի զինվորականներ չի տեղակայի
Ուզբեկստանն իր տարածքում ամերիկյան հակաահաբեկչական ստորաբաժանումներ տեղակայելու առաջարկ չի ստացել և չի պատրաստվում նման քայլերի դիմել: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է հանրապետության պաշտպանության վարչության տեղեկատվական ծառայության ղեկավար Բախրոմ Զուլֆիկարովը:
«Իմ տեղեկությունների համաձայն՝ Ուզբեկստանը չի ստացել իր տարածքում ԱՄՆ հակաահաբեկչական ուժեր տեղակայելու առաջարկ և չի նախատեսում նման քայլեր, քանի որ դա արգելված է Սահմանադրությամբ և նախատեսված չէ մեր երկրի պաշտպանական կանոնադրությամբ»,-ասել է Զուլֆիկարովը: