ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Անհասկանալի է, թե Հայաստանում ով է շահում Եվրոպայի Խորհրդում իմ անմիջական աշխատանքի հնարավորությունները սահմանափակելուց. Արմեն Գևորգյան

ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հերթական հոդվածն է գրել.

Երեկ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Ռուսաստանը բոլոր ուղղություններով փորձում է քայլեր ձեռնարկել` տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը լիցքաթափելու և Կովկասի ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու համար, սակայն կան հանգամանքներ, որոնք ունեն շատ խորը բնույթ, որոնք պետք է հասկանալ և ճիշտ գնահատել:

Հետպատերազմյան իրադարձությունների զարգացման և տարածաշրջանում նոր աշխարհքաղաքական դասավորության ձևավորման ֆոնին աննկատ է մնում, թե ինչպես են Ալիևն ու իր թիմը հմտորեն իրենց հաջողություններին տալիս կրոնական երանգ և մոբիլիզացնում մահմեդական աշխարհն իրենց շուրջը: Ցավոք, այս միտմանն աջակցում են նաև այն երկրների ներկայացուցիչները, որոնք Հայաստանի հետ միասին հանդիսանում են ՀԱՊԿ անդամ՝ նշելով «հայրենական պատերազմում» ադրբեջանական ժողովրդի հաղթանակի կարևորությունը ողջ թյուրքական աշխարհի համար:

Այսպիսով, Ալիևը և նրա թիմը, ըստ էության, իրենց հրապարակային ելույթներով փորձում են իրենց ռազմաքաղաքական հաջողությունները ներկայացնել որպես մահմեդականների և քրիստոնյաների որոշակի դիմակայություն: Մենք տեսնում և լսում ենք նման քաղաքականության միայն հրապակային մասը, և կարելի է պատկերացնել, թե ի´նչ ծավալներով և ի´նչ բովանդակությամբ է այն վարվում կուլիսներում: Այս քարոզչության հիմնական թեզերն են.

Վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանը դարձավ բացառություն, երբ մահմեդական երկիրը կարողացավ վերադարձնել կամ խլել քրիստոնյաներից հող (տարածքներ), և դրանով իսկ հնարավորություն տալ բոլոր մահմեդականներին՝ հպարտանալ իրենց եղբայրներով:
Մահմեդականները պետք է համերաշխ լինեն հայկական աշխարհի, այդ թվում` սփյուռքի դեմ:
Պատերազմի ելքը պետք է հանգեցնի մահմեդական աշխարհի և, մասնավորապես, թյուրքական ժողովուրդների կարողությունների ամրապնդմանը` կապի նոր միջանցքների ձևավորման և աշխարհքաղաքական նոր դասավորության միջոցով:
Թյուրքական աշխարհի համերաշխությունը նոր հնարավորություններ կընձեռի իրենց շահերն առաջ մղելու համար՝ աշխարհում՝ ընդհանրապես, միջազգային կազմակերպություններում՝ մասնավորապես. մեզ հետ ստիպված կլինեն հաշվի նստել:
Ես խորը չեմ վերլուծի այն, որ պատերազմի արդյունքների կրոնականացման գործընթացն արդեն անհանգստացնում է մեր տարածաշրջանի սահմաններից շատ հեռու գտնվող երկրներին, օրինակ՝ Չինաստանին և Հնդկաստանին (առաջինի համար ՝ երկրի արևմուտքում գտնվող ույղուրյան գործոնը, ինչպես նաև՝ թյուրքական երկրների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ հարևանությունը, որտեղ Թուրքիան կարևոր դեր է խաղում, իսկ երկրորդի դեպքում՝ Պակիստանի ակտիվ մասնակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական համագործակցությանը):

Նախևառաջ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը պետք է հրավիրել այն փաստի վրա, որ 21-րդ դարում իրեն աշխարհիկ պետություն համարող և Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը քարոզում է կրոնական անհանդուրժողականություն ու ատելություն: Ադրբեջանը, փաստորեն, բացահայտ վարում է քրիստոնեական և մահմեդական աշխարհներն իրար հակադրելու քաղաքականություն, ինչը նրան հնարավորություն է տալիս հնարավորինս շատ դաշնակիցներ հավաքել մահմեդական աշխարհում: Փաստորեն, այսօր Ադրբեջանի դաշնակիցները որոշվում են երկու հիմնական չափանիշներով՝ փող (նավթ, գազ, տարանցիկ) և կրոն: Կրոնը դարձավ 44-օրյա պատերազմում թյուրքական կոալիցիայի գործողությունների գաղափարական տանիքը:

Պետք է մտածել այն մասին, որ թյուրքական աշխարհի առաջնորդների չափազանց մեծ ամբիցիաներն ու ցանկությունները շուտով ժամանակակից Եվրոպային կբերեն կրոնի հիմքի վրա նոր առճակատման: Մահմեդական աշխարհի այսպես կոչված համերաշխությունը կսկսի խաթարել Եվրոպայի քաղաքակրթական կայունությունը: Հակառակ ժամանակակից Եվրոպայում «հետկրոնական» դարաշրջանի սկիզբի մասին կանխատեսումներին, թյուրքական ընդլայնումը հուշում է, որ կրոնական գործոնը սկսում է անտեսանելի, բայց որոշիչ դեր խաղալ նոր գլոբալ գործընթացներում: Նավթադոլարներով վճարվող այս թյուրքական ընդլայնումն իսկական գլխացավանք կդառնա ոչ միայն արևելյան երկրների համար, այլև՝ արևմտյան: Այս քաղաքականության առաջին պտուղներն արդեն դրսևորվում են հարևան Վրաստանում, որտեղ թուրքական գործոնն արդեն որոշիչ է ներքաղաքական կայունության պահպանման համար:

Ժամանակակից Թուրքիայում, ազգային գաղափարի ճգնաժամի պատճառով, օսմանյան անցյալը սկսում է դիտվել որպես ապագայի խոստումնալից մոդել: Այս ռազմավարությունը նախատեսված է թյուրքական միջավայրում հնարավորինս լայն լսարանի կարիքները բավարարելու համար: Իսլամը նեոօսմանյան ինքնության առանցքային բաղադրիչն է: Նեոօսմանյան գաղափարների բարձր փոխակերպելիությունը դրանք չափազանց գրավիչ է դարձնում շատ երկրների քաղաքական էլիտաների համար, և Թուրքիայի գործունեությունը նպաստում է այդ գաղափարների տարածմանը նույնիսկ հետ-օսմանյան տարածքից դուրս:

Եվրոպան պետք է հաշվի առնի, թե ինչ գին կարող է ունենալ փոխզիջումը՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները պահպանելու և մարդու իրավունքները հարգելու և հանուն ներկայիս աշխարհքաղաքական շահերի դրանք անտեսելու միջև: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի աղետը դարձավ միջքաղաքակրթական հակասությունների խորհրդանիշ, որոնք ունեն կրոնական հիմքեր: Եվ ահա, 20 տարի անց, շատ հետազոտողների կանխատեսումները «քաղաքակրթությունների բախման» կրոնական ծագման վերաբերյալ՝ որպես 21-րդ դարում համաշխարհային քաղաքականության լուրջ մարտահրավեր, ավելի ու ավելի են արդիականանում: Վստահ եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ պետք է ծավալվի այս թեմայով գլոբալ քննարկում, և որտեղ կարող է ձևավորվել այս բախման ռիսկերը չեզոքացնելու անհրաժեշտության ընդհանուր ըմբռնումը:

Անկախ Մեծ Եվրոպայի խնդիրներից՝ մեզ հետ կապված, մենք միշտ պետք է գիտակցենք, որ աշխարհքաղաքական գործընթացների կրոնականացման՝ վերը նկարագրված միտումները միշտ կլինեն տարածաշրջանում բարձր կոնֆլիկտայնության աղբյուր: Հետևաբար, Հայաստանի իշխանությունների խաղաղության ձգտումը, որպես նոր ռազմական գործողություններից խուսափելու ցանկություն, չի կարող լուծել երկրի և հայ ժողովրդի երկարաժամկետ անվտանգության ապահովման հարցը:

Ցավոք, այսօր, հակասահմանադրական և անօրինական որոշումների պատճառով, ես զրկված եմ Եվրոպայի խորհրդում այս թեման բարձրաձայնելու հնարավորությունից` լինելով ՀՀ պատվիրակության հիմնական անդամ: Եվ այս առումով անհասկանալի է, թե Հայաստանում ով է շահում Եվրոպայի Խորհրդում իմ անմիջական աշխատանքի հնարավորությունները սահմանափակելուց: Անկախ ամենից, ես և իմ գործընկերներն այս թեման փորձելու ենք հասցնել միջազգային հանրությանը, որտեղ Հայաստանի համար կարող ենք ազդեցիկ համախոհներ գտնել։