Հրաձգություն՝ Բեյրութում․ կա 3 զոհ և 12 վիրավոր
Լիբանանի բանակի անձնակազմը միջամտել է այսօր Արևմտյան Բեյրութի Ալ-Թայունի և Բադարո շրջաններում Արդարադատության պալատում շիա կուսակցությունների հանրահավաքի ժամանակ հնչած կրակոցներին: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:
Ըստ դեպքի վայրի ականատեսի՝ նրանց հրահրել է դիպուկահարը, որը շենքերից մեկից կրակ է բացել ցուցարարների և զինվորական պարեկների, ամբոխի վրա, որոնք ապահովում էին անվտանգությունը:
Ըստ ականատեսի՝ Լիբանանի ուժեր ընդդիմադիր կուսակցության անդամները բախվել են շիա ակտիվիստների հետ: Բախումների և կարկոցների հետևանքով կա 3 զոհ և 12 վիրավոր։