Պոգբան «Յուվենտուս» կտեղափոխվի այն դեպքում, եթե ֆուտբոլիստին տարեկան առաջարկվի 10 միլիոն եվրո աշխատավարձ
Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրությունը Պոլ Պոգբայի նկատմամբ։ Ինչպես նշում է Goal.com-ը, Պոգբան Թուրին վերադարձի համար պահանջում է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։
Այս պահին ֆրանսիացին քննարկում է կարիերայի շարունակության այլ տարբերակներ ևս։ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իր հերթին ցանկանում է թիմում պահել ֆրանսիացուն։
Ընդգծենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը»։