«Նյուքասլը» կգնի Մարիանո Դիասի տրանսֆերը
Արաբ միլիարդատերերը, ովքեր գնել են անգլիական «Նյուքսլը», արդեն իսկ հիմա փորձում են փնտրել տրանսֆերային պատուհանի ժամանակ իրենց նոր ֆուտբոլիստներին։
Ինչպես նշում է Goal.com-ը՝ անգլիական ակումբը ծրագրում է գնելու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասին։
Դիասը գրեթե խաղաժամանակ չի ստանում թիմում և դա կարող է լինել բավարար պատճառ, որպեսզի Դիասը ցանկանա փոխել ակումբային գրանցումը։
Դիասի հավանական տեղափոխության մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։