Ալեքսանդր Լակազետտի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ
Լոնդոնի «Արսենալ»-ի ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետտը չի պատրաստվում պայմանագիրը երկրաձգել լոնդոնյան ակումբի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Լակազետտի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Յուվենտուսը» և Մադրիդի «Ատլետիկոն»։ Արդեն իսկ ձմռանը ֆրանսիացին կարող է տեղափոխվել նոր ակումբ։
Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը։