Երեխաների աչքի առաջ գետնին տապալելով բերման ենթարկված քաղաքացու 5-ամյա որդուն հիվանդանոց են տեղափոխել
Ապօրինի շինության համար բռնի ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացու՝ Վազգեն Ռաֆայելյանի 5-ամյա որդին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զորւցում ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Երեխային հիվանդանոց են տեղափոխել այսօր առավոտյան՝ Շտապօգնության մեքենայով։ Նա սրտխառնոց է ունեցել։ Երեխային առաջին բուժօգնություն են ցուցաբերել և դուսր է գրվել»,-ասաց Գևորգ Դերձյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Քեսաբի 6 հասցեից, բռնի ուժ կիրառելով և իր երեխաների աչքի առաջ քաղաքացուն գետնին տապալելով, ոստիկանները բերման էին ենթարկել Վազգեն Ռաֆայելյանին։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից էլ հայտնեցին, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում դեպքի առթիվ ծառայական քննություն է նշանակվել: