Նալբանդյանը լրագրողներին է ներկայացրել բանակցությունների արդյունքները
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց 2016 թվականի համար բաժակաճառով: Այդ մասին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ըստ Ուորլիքի, նախագահները Բեռնում պայմանավորվել են աշխատել բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ:
Հանդիպումից հետո ՀՀ նախագահը մեկնել է շվեյցարական կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանից, իսկ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը լրագրողներին է ներկայացրել բանակցությունների արդյունքները։
Հիշեցնենք, որ հանդիպումը սկսվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո ընթացել է առանց միջնորդների: Մեկ ժամ տեւած առանձնազրույցից հետո սենյակ են հրավիրվել նաեւ ԱԳ նախարարներն ու համանախագահները: