Ադրբեջանում հերքել են իրանցի վարորդների ազատ արձակման մասին հաղորդագրությունը
Ադրբեջանում հերքել են ապօրինի ձերբակալված երկու իրանցի վարորդների ազատ արձակման մասին հաղորդագրությունը:
«Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ ձերբակալված երկու իրանցի վարորդների Իրան տեղափոխվելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - ասվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հաղորդագրության մեջ, գրել է haqqin.az-ը: