Ադրբեջանը երկու իրանցի վարորդներին ազատ է արձակել երկու երկրների ԱԳ նախարարների զրույցից հետո
Ադրբեջանն ազատ է արձակել մի քանի շաբաթ առաջ ադրբեջանական զորքերի կողմից Ղարաբաղի օկուպացված տարածքներում տարանցիկ ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին:
Mehr-ը հայտնում է, որ Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցից մեկ օր անց Բաքուն ազատ է արձակել իրանցի վարորդներին:
Նախօրեի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր-Աբդուլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին ասել է, որ «թշնամիներին չպետք է թույլ տալ խափանել Թեհրանի եւ Բաքվի միջեւ բարեկամական հարաբերությունները»: