«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան» կպայքարեն Ֆրանկ Կեսսիեի համար
Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիեի համար «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միասին կպայքարի նաև «Բարսելոնան»։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ կատալոնական ակումբը ևս միացել է Կեսսիեի համար պայքարին, քանի որ ցանկանում է թիմում ունենալ ուժեղ կիսապաշտպան։
Ընդգծենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։