Մադրիդի «Ատլետիկոն» և «ՊՍԺ»-ն կպայքարեն Նիկոլո Բարելայի համար
Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելայի համար պայքար են սկսել եվրոպական գրանդ ակումբները։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Աղբյուրը նշում է, որ Բարելայի համար կպայքարեն Մադրիդի «Ատլետիկոն» և «ՊՍԺ»-ն։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, սակայն միլանյան ակումբը կփորձի նոր պայմանագիր առաջարկել, որպեսզի ֆուտբոլիստը չհեռանա ակումբից։