Ի պաշտպանություն Սաակաշվիլիի ակցիա է սկսվել Կիևում՝ Վրաստանի դեսպանատան մոտ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցը տեղի է ունենում Կիևում Վրաստանի դեսպանատան մոտ։ Այս մասին հայտնում է «Ուկրաինա 24» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ակցիայի համար հավաքվել էր մինչև 50 մարդ: Ակտիվիստները ձեռքերում պահում են Ուկրաինայի և Վրաստանի դրոշները և պաստառներ, որոնք կոչ են անում ազատ արձակել Սաակաշվիլիին:
Նրանք նաև ցանկանում են բողոք փոխանցել Վրաստանի կառավարությանը՝ նախկին նախագահին կալանքից ազատելու խնդրանքով:
Ընդգծենք, որ Վրաստանի նախկին նախագահը շարունակում է իրականացնել հացադուլ։