Վահագն Վերմիշյանին ցանկանում են տեղափոխել պատժախուց՝ իբր թե երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար
Փաստորեն անձին քաղաքական հետապնդման ենթարկելը խնդրի առաջին ռաունդն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը.
«Այսօր տեղեկացա, որ Նուբարաշեն ՔԿՀ վարչակազմը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին ցանկանում է տեղափոխել պատժախուց՝ իբր թե երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար։
Ակնհայտ է, որ սա պետպատվեր է, դաժան, անմարդկային վերաբերմունք է և նպատակ է հետապնդում ճնշել Վ․ Վերմիշյանին, հակառակ պարագայում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար միայն այսօր անձին պատժախուց տեղափոխելը։
Հրավիրում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia-ի և ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությունը, քանի որ խոշտանգման փորձ է կատարվում»։