Հայաստանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը․ Միրզոյան (տեսանյութ)
«Պետք է գոհունակություն հայտնեմ, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի աշխատանքներին զուգահեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ ինչպես առանձին ՀՀ ԱԳ նախարարի, այնպես էլ Ադրբեջանի ու համանախագահների միջև, որին հաջորդեց արդեն համատեղ հանդիպումը (ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների-խմբ․)»։
Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հնարավոր առաջիկա հանդիպման ու նրանց հովանու ներքո Ադրբեջանի գործընկերջ հետ հանդիպման մասին հարցին։
Նա ընդգծեց, որ Հայաստանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը։
«Մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը միայն այս ֆորմատով, խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ հանդիպման ընթացքում․ նախ քննարկել ու փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինվորների ու քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանումը, մատչելիությունը հայկական մշակութային հուշարձաններին, հատկապես նրանց, որոնք այժմ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո և մի շարք այլ խնդիրներ, ապա հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի՝ ըստ էության Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան, հավելելով, որ հանդիպումներ նախատես