300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին. ԱՆ փոխնախարար
300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ կատարվել է 8497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1217 նոր դեպք: Ունենք 521 առողջացած, 28 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։