Հանդիպումն արդյունավետ էր. Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդյունավետ է գնահատել Մոսկվայում իր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա գրել է Twitter-ի էջում:
«Այսօր հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Քննարկեցինք երկկողմ օրակարգը և տարածաշրջանում առկա իրավիճակը: Կշարունակենք շփումները՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իրականացնելու համար»:
