Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհվել է 13 մարդ
Ֆիլիպինների Լուզոն կղզու հյուսիսում տեղի ունեցած «Մարինգ» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 13 -ի, ևս երեք մարդ վիրավորվել է, ինը դեռ անհետ կորած են համարվում: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, անձրևների պատճառով սողանքներ են տեղի ունեցել Բենգուեթ նահանգում, ջրհեղեղներից տուժել են հսկայական տարածքներ: Ներկայումս թայֆունը լքել է Ֆիլիպինների տարածքը, սակայն օդերևութաբանները նախազգուշացրել են անձրևների շարունակման վտանգի մասին:
11 հազար մարդ է տարհանվել: Գործակալության տվյալներով, Ֆիլիպինների 102 քաղաքներում հոսանքազրկումներ են տեղի ունեցել, 100 տուն վնասվել է, որոնցից կեսն ավերվել է: