Կանադան կընդունի Աֆղանստանից գաղթած մոտ 40 հազար փախստականի
Կանադան կընդունի Աֆղանստանից 40 հազար փախստականի, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Ավելի վաղ երկրի ներգաղթի նախարար Մարկո Մենդիչինոն հայտարարել էր, որ Կանադան պատրաստվում է ընդունել առավել խոցելի խմբերից Աֆղանստանի ավելի քան 20 հազար քաղաքացու:
Օգոստոսի սկզբին թալիբներն ուժեղացրին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15 -ին մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի վերջին երկու շաբաթները Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկյան զինվորականների պաշտպանության ներքո, տեղի ունեցավ արևմտյան քաղաքացիների և նրանց հետ համագործակցող աֆղանցիների զանգվածային տարհանում: