Բրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունըՈւզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ ՎարդանյանՔաղաքական «էլիտան» խաշ էր վայելում. ոչ մի արձագանք՝ բանակում ողբերգական դեպքով․ ԲադալյանՊարեկներն ինքնագլոր վարող երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ են հայտնաբերելՔննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են
Սպորտ

«Մոնթե Մելքոնյան» ֆուտբոլային ակումբ (լուսանկարներ)

«Մոնթե Մելքոնյան» ֆուտբոլային նորաստեղծ ակումբ՝ մարզիչներ, պատանի ֆուտբոլիստներ, ձեռքբերումներ, նպատակներ, դժվարություններ և ապագայի մեծ ծրագրեր. պատմում են ակումբի հիմնադիրներն ու ֆուտբոլիստները: Ակումբը ստեղծվել է մեկ տարի առաջ Փարաքար-Թաիրով համայնքում և այս պահին ունի 3 տարիքային խմբերի ավելի քան 80 ֆուտբոլիստներ, ովքեր կանոնավոր կերպով մասնակցում են ամենօրյա մարզումներին և միջթիմային խաղերին:

Հիմնադիրներ

Հայկ Նարիմանյան-ակումբի հիմնադիր նախագահ, երկարամյա մարզիչ, զուգահեռ մարզչական գործունեություն է ծավալում «Բանանց» և Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբներում: Տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելու համար ՈՒԵՖԱ-ի կողմից նրան տրվել է «Ա» կարգի լիցենզավորում:

Արմեն Կոջամանյան-ակումբի փոխնախագահ, զուգահեռ աշխատում է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, ունի ՈՒԵՖԱ-ի կողմից տրված մարզչական գործունեության արտոնագիր և ավելի քան ութ տարվա մարզչական փորձ:

Հարություն Աբրահամյան համահիմնադիր և Արթուր Ղազարյան- մարզիչներ: Արթուր Ղազարյանը դասավանդում է նաև Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, համագործակցում «Արարատ Արմենիա» ակումբում, ունի ՈՒԵՖԱ-ի կողմից տրված «Բ» կարգի միջազգային մարզչական արտոնագիր:

Սամվել Ադամյան- ակումբի բարեկամ:

Ակումբի ստեղծման նպատակը

Հենց սկզբից որոշվել է ակումբը կոչել Մոնթե Մելքոնյանի անունով, և սա թե՛ մարզիչների և թե՛ ֆուտբոլիստների համար դարձավ պայքարելու, հաղթանակներ գրանցելու առաջին մոտիվացիան: «Մենք հերոս Մոնթեի անունն ենք կրում, իսկ դա շատ պատասխանատու և պարտավորեցնող է: Յուրաքանչյուր խաղի և ամենօրյա մարզումների ժամանակ մենք հենց այս գիտակցությամբ ենք մարզադաշտ դուրս գալիս»,- ասում են պատանի ֆուտբոլիստները:

Ավելի քան 30 տարվա ֆուտբոլային կարիերայի փորձառությամբ հիմնադիրները «Մոնթե Մելքոնյան» ակումբը ստեղծել են՝ մի քանի նպատակ հետապնդելով. նախ՝ նպաստել ֆուտբոլի զարգացմանը հատկապես մարզային համայնքներում, որոնք կտրված են մայրաքաղաքից, և տեղի պատանիները միշտ չէ, որ ժամանակ և հնարավորություն ունեն հաճախել ֆուտբոլի երևանյան հայտնի ակումբներում ու թիմերում: Մարզում նման ակումբ ունենալը լրացնում է այս բացը: Երկրորդ՝ ապահովել պատանիների ակտիվ ֆիզիկական կրթությունը և թույլ չտալ նրանց ազատ ժամանակը անարդյունավետ վատնել փողոցում: «Դեռ վաղ է ասել այս ակումբից ապագա քանի՞ լավ ֆուտբոլիստներ դուրս կգան, բայց որ ամուր, առողջ, ֆիզիկապես պատրաստված տղաներ, իսկ ապագայում բոլորը նաև լավ զինվորներ կլինեն, երկմտանք չկա»,- վստահեցնում են մարզիչները:

Ակումբի պայմանները

Նորաստեղծ ակումբում դեռ չլուծված խնդիրներ շատ կան, բայց սա ակումբի գործունեության վրա չի ազդում. ապագայի նկատմամբ լավատեսությամբ՝ մարզիչներն ու ֆուտբոլիստները շարունակում են առաջ շարժվել:

Ակումբում հույս ունեն նորոգված տեսնել Բանգլադեշ-Մերձավան մոտ 4կմ երկարությամբ ճանապարհահատվածը՝ ավտոկանգառի հետ միասին: Դա հնարավորություն կտա քաղաքային տրանսպորտի անխափան երթևեկությունն այս հատվածում, իսկ սա էլ իր հերթին այդ համայնքներից նոր մասնակիցների կբերի ակումբ:

«Մոնթե Մելքոնյան» ֆուտբոլային ակումբն առանձնանում է մյուս ակումբներից այն հանգամանքով, որ այստեղ դեռևս լիովին լուծված չէ մարզադաշտի և հանդերձարանների հարցը: Դաշտը բարեկարգման կարիք ունի, իսկ հանդերձարանները դեռ կիսակառույց են, անգամ ձմռան ցրտին ֆուտբոլիստները ստիպված են հանդերձափոխվել ոչ այնքան հարմարավետ պայմաններում: Բայց սա պատանիների համար հիասթափության պատճառ չէ: Պատանի ֆուտբոլիստները համառորեն մարզվում և համբերատար սպասում են ակումբի պայմանների բարեկարգմանը:

Մարզիչները հետևում և խրախուսում են ոչ միայն պատանիների ֆուտբոլային, այլ նաև կրթական առաջադիմությանը՝ մշտապես հորդորելով բարձր արդյունքներ գրանցել ոչ միայն մարզադաշտում, այլև դպրոցում: Ֆուտբոլիստների հետ մարզիչներն աշխատում են ոչ միայն տեխնիկա-տակտիկա զարգացնելու ուղղությամբ, այլև որպես հոգեբաններ, ինչը պակաս կարևոր չէ:

Ակումբում նաև պահպանվում են հակահամաճարակային սահմանված կանոնները: Առողջական վիճակի մասին հատուկ բժշկական քաղվածքը տեղամասային բուժհաստատությունից և յուրաքանչյուր մարզումից առաջ ջերմաչափումը պարտադիր են:

Միջթիմային խաղեր, մեծ ֆուտբոլային երազանքներ

«Մոնթե Մելքոնյան» ակումբն արդեն բազմաթիվ հաջողված միջթիմային հանդիպումներ է ունեցել Ավանի ֆուտբոլի ակադեմիայի, «Արարատ Արմենիայի», Արմավիրի «Սարդարապատ», Մուսալեռի «Վեստ Արմենիա», «Միկա», «Նոա» և այլ թիմերի ու ակումբների հետ: Ակումից ֆուտբոլիստներից ոմանք արդեն ընտրվել են՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների պատանեկան առաջնությանը մասնակցելու համար: Հոկտեմբերի 10-15-ը 05 թիմը մասնակցում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը:
«Սպորտը, հատկապես թիմային սպորտը, ինչպիսին ֆուտբոլն է, դրական է անդրադառնում պատանիների թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական դաստիարակության վրա: Թիմային մտածելակերպ, պայքարելու-հաղթելու ցանկություն, խաղային տեխնիկա, ֆիզիկական պատրաստվածություն ունեցող, մրցակցությունից չվախեցող, ամուր կամքի տեր պատանիներ են ակումբի կազմում, ովքեր թե՛ մայրաքաղաքից և թե՛ հարակից տարբեր համայնքներից երկար ճանապարհ են կտրում-անցնում, որպեսզի հենց ազգային հերոսի անունը կրող ակումբում սկսեն իրենց ֆուտբոլային կարիերան»,- ասում են մարզիչները:

Պատանի ֆուտբոլիստներ

Սարգիս Սարգսյան- «Ակումբի հիմնադրման առաջին օրից մարզվում եմ այստեղ, Փարաքար համայնքից եմ, մեր համայնքում նման ֆուտբոլային ակումբ ունենալը մեծ երազանք էր, քանի որ ստիպված չենք շաբաթը մի քանի անգամ հասնել Երևան և մարզվել որևէ ակումբում. այստեղ և՛ մոտ է և՛ անհամեմատ մատչելի, իսկ մարզիչները շատ պրոֆեսիոնալ են: Հիմա նոր մրցաշարին ենք պատրաստվում, մի փոքր լարված ենք, որովհետև հերոս Մոնթեի անունն ենք կրում մեր մարզաշապիկներին, իսկ դա շատ պարտավորեցնող է»:

Դավիթ Հովհաննիսյանց- «Երկու ամիս է, ինչ ընկերոջս օրինակին հետևելով՝ մարզվում եմ այս ակումբում: Մալաթիա համայնքից եմ գալիս, մի քիչ դժվար է, ճանապարհ չկա, բայց, միևնույն է, ես հավատում եմ ակումբին: Իմ ու մյուսների նպատակը հիմա մեկն է՝ C խմբում հաղթենք և անցնենք B խումբ: Ես վստահ եմ, որ հաղթելու ենք»:

Հովանավորներ

Ակումբի պայմանները քիչ թե շատ բարենպաստ են դառնում հենց հիմնադիր մարզիչների ջանքերով: Նրանք են մշակում դաշտը և լուծում պարբերաբար առաջացող տեխնիկական հարցերը, և այս ամենը՝ ի շահ ֆուտբոլի զարգացմանն ու այս պատանիների վաղվա մեծ ֆուտբոլային ապագայի:

Ակումբին հովանավորել է Թաիրով համայնքի գյուղապետը՝ Դավիթ Մինասյանը, ով հոգացել է Մոնթե 05 թիմի տրանսպորտային ծախսերը: Ակումբին աջակցել է նաև CAR SERVICE CITY ընկերության հիմնադիր տնօրեն` Մհեր Հարությունյանը, Մուսա լեռ տպագրատան տնօրեն Ռուբեն Հարությունյանը։ Ակումբը ակնկալում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությունը՝ մարզային համայնքներում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու համար: Միշտ առաջ գնալու, նոր ձեռքբերումների ու ավելին անելու միշտ անելիք կա ակումբում: «Ուրախ կլինենք նոր համագործակցությունների ու հովանավորների հետ աշխատելու: Դեռ մեկ տարվա մեջ արդեն գրանցում ենք հաջողություններ, մարզիկների ոգևորությունն էլ անսահման է, դե պատկերացրեք ինչեր կարվեն նոր հովանավորների աջակցությամբ»:

Իսկ մեզ հետ կապվել հնարավոր է 095424212 հեռախոսահամարով կամ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով