Դեղին հարցերին չեմ պատասխանում․ խոշորացույցով արդեն նայել են իմ մանկապարտեզից սկսած կյանքը, եթե նման բան լիներ՝ կհրապարակեին․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել իր եղբոր հետ կապված հարցերին։ Նա դրանք որակեց դեղին մամուլի որակի հարց։
«Դեղին հարցերին չեմ պատասխանում»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ այնուամենայնիվ խոսելով, ոչ միայն եղբոր անվան հետ կապված տեղեկություններից, այլև իր ավտոմեքենայի և բնակարանի հետ կապված հարցերից։
Ավելի վաղ գրել էինք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել երեք ընկերություններում, որոնցից երկուսը զբաղվում են ասֆալտապատմամբ ու բետոնի արտադրությամբ։ Այս ընկերությունները սկսել են ակտիվ մասնակցել պետական գնումների մրցույթների և հաղթել։ Սիմոնյանը երկու ընկերություններում հանդես է գալիս տնօրենի, իսկ մեկում` փոխտնօրենի կարգավիճակով։
Մանրամասները՝ տեսանյութում