Ասում եմ՝ գնա սահմանադրության 39-րդ կետ կարդա, ասում է՝ ախպեր, դու ոնց որ ուզում ես բաժին գաս․․․ Դիլիջանում ոստիկանները ստիպում են «դիմակավորվել»
«Դիլիջան տեղ առավոտվանից խանութների դիմաց ռեպռեսյաները սկսվել են»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արման Մխիթարյանը։ Նա տեղեկացնում է, որ ոստիկանները ստիպում են դիմակ կրել։
«Ոստիկաններրը զույգերով կանգնած ստիպում են դիմակավորվել, մի 2 ըմբոստ դեռահասի արդեն բաժին տարան, իմ հարցին թե «շատերը պատվաստված են ապահովագրված, ինչի պիտի դիմակ կրեն» ոստիկանը տալիս է «տրամաբանական» պատասխան «դե հմի հրաման է» ասում եմ, ապո հրամանդ ապօրինի է, ասում է չես լսել առողջապահության նախարարի հրամանը, -այ ապո ջան առողջապահության նախարարն ո՞վ է, գնա սահմանադրության 39-րդ կետ կարդա։
Ասում է՝ ախպեր, դու ոնց որ ուզում ես բաժին գաս...
Հ.Գ. են որ գաղափարները չի հերիքում մախներին են տալիս»,-գրել է Մխիթարյանը։