Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 973 մարդ
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 973-ով՝ նախորդ օրվա 957-ի դիմաց ՝ հասնելով 218 345 -ի: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Օրական մահացության գրանցված ցուցանիշը ամենաբարձրն է վարակի բռնկման պահից ի վեր։ Արդեն 7 օր շարունակ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների օրական թիվը 900-ից ավելի է։
Ռուսաստանում COVID-19 վարակի հաստատված դեպքերի թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է 28 190-ով՝ հասնելով 7 832 964-ի, բուժվածների թիվն ավելացել է 20 706-ով՝ հասնելով 6 894 285-ի: