Բանտում գտնվող Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարացել է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլայան հայտարարել է, որ Սաակաշվիլիի ի վիճակը վատացել է:
«Սաակաշվիլիի հացադուլը մտնում է դժվարին փուլ: Նախկին նախագահը շարժման հետ կապված խնդիրներ ունեցավ, քանի որ նրա ոտքերը կաթվածահար էին »,-ասել է Բասիլայան՝ հոկտեմբերի 12-ի առավոտյան Ռուսթավիի բանտ այցելելուց հետո:
Նա նշել է, որ չնայած հացադուլին ու առողջության վատթարացմանը, Սաակաշվիլին «ոգով ուժեղ է և վճռական է շարունակել հացադուլը մինչև ընտրությունների երկրորդ փուլը»:
Հիշեցնենք, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել հոկտեմբերի 1-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին։
Նույն օրը նա ձերբակալվել է Թբիլիսիում: Ի նշան բողոքի՝ նախկին նախագահը հացադուլ է հայտարարել, որը շարունակվում է արդեն 12 օր: