Ղրղզստանի նախագահը պաշտոնանկ է արել երկրի կառավարությանը
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնանկ է արել հանրապետության նախարարների կաբինետը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել «Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի հրաժարականի մասին»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Նշվում է, որ նախարարների կաբինետի անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը: