Սերխիո Ռամոսն այս ուրբաթ կարող է իր առաջին հանդիպումն անցկացնել «ՊՍԺ»-ի կազմում
«ՊՍԺ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է մասնակցել Լիգա 1-ի 10-րդ տուրի «Անժեր»-ի դեմ հանդիպմանը:
Եթե Ռամոսը դուրս գա խաղադաշտ, ապա դա կլինի նրա առաջին հանդիպումը փարիզյան ակումբի կազմում: Նա միացավ փարիզցիներին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ որպես ազատ գործակալ, սակայն մինչ այս պահը ոչ մի հանդիպում չի անցկացրել թիմի կազմում։
Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին։