Ներդրումային հիմնադրամներն օգնություն են առաջարկել «Բարսելոնա»-ի՝ Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու հարցում
«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրված լինել «Բորուսիա»-ի հարձակվող Էրլինգ Հոլանդով, չնայած ֆինանսական լուրջ դժվարություններին:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը շատ է ցանկանում ամռանը ձեռք բերել 21-ամյա հարձակվողին: Այս տարի կապտանռնագույնների նախագահ Ժոան Լապորտան հանդիպել է խաղացողի հոր և գործակալի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Diario Sport»-ը՝ «Բարսան» առաջարկներ ունի մի քանի ներդրումային հիմնադրամներից, որոնք պատրաստ են օգնել ակումբին գործարքի կատարման հարցում:
Այնուամենայնիվ, նորվեգացու աշխատավարձի բարձր պահանջները կարող են կատալոնացիների համար լուրջ խոչընդոտ մնալ: