ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Ոչ ոք իրավասու չէ ձեզ պարտադրել պատվաստվել կամ կամավոր ՊՇՌ թեստ հանձնել, դա միմիայն կարող է կատարվել ձեր կամքով․ Արտակ Գալստյան

«Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը ուղեցույց է ներկայացրել բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում պատվաստվել, կամ իրենց հաշվին թեստավորվել։

«Այսօր ՀՀ ում համատարած ստիպում են ազգաբնակչությանը պատվաստվել կամ 14 օրը մեկ թեսթավորվել: Այդ պարտադրանքը ապօրինի է և հակասում է (ԵԽԽՎ) 2021 թվականի հունվարի 17-ին ընդունված 2361 բանաձևի, 7.3.1 և 7.3.2 կետերին, ի դեպ այդ բանաձևը ստորագրել է նաև ՀՀ-ն, հանձինս ՔՊ ական պատգամավոր Հովհանես Իգիթյանի:

Այսպես՝ Ըստ (ԵԽԽՎ) 2361 բանաձևի Պետությունը պարտավոր է՝

7.3.1 ապահովել քաղաքացիների տեղեկացվածությունն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, և ոչ ոքի չեն կարող պարտադրել պատվաստվել ` քաղաքական, սոցիալական կամ այլ ճնշումների միջոցով, եթե քաղաքացին չի ցանկանում պավաստվել,

7.3.2 ապահովել, որ ոչ ոք չենթարկվի խտրական վերաբերմունքի ` պատվաստված չլինելու պատճառով ՝ հնարավոր առողջության ռիսկերի կամ ցանկության բացակայության պատճառով:

Տվյալ դեպքում, 14 օրը մեկ թեսթավորման պահանջը դա սոցիալական ճնշում է, որպեսզի անձը պատվաստվի: Դա է ապացուցում նաև այն հանգամանքը, որ դիցուք եթե անձը թեսթավորման պահին առողջ է, դա դեռ չի նշանակում, որ թեսթը հանձնելուց մեկ ժամ կամ մեկ օր հետո չի կարող վարակվել: Միայն այս հանգամանքը բավարար է արձանագրելու համար, որ 14 օրը մեկ անձի հաշվին կատարվող թեսթի պահանջը միտված է սոցիալապես քաղաքացուն ճնշելու և այդ ճնշման միջոցով նրան պատվաստվելուն հարկադրելուն, որը որ արգելված է ԵԽԽՎ 2361 բանաձևի 7.3.1 և 7.3.2 կետերով:

Իշխանության կողմից հայտարարված չպատվաստված անձանց քովիդից վճարովի բուժումը, նրանց մուտքի արգելումը ժամանցի վայրեր և բանկեր, չպատվաստվելու կամ ՊՇՌ թեսթ չներկայացնելու դեպքում աշխատակցին աշխատանքից հեռացումը դա ոչ միայն ԵԽԽՎ) 2361 բանաձևով արգելված պարտադրանք է, այլ նաև խտրականության դրսևորում:

Այլ կերպ ասած ԱՆ Նախարարի հայտնի հրամանը հակասում է ԵԽԽՎ 2361 բանաձևի 7.3.1 և 7.3.2 կետերին և օրինական համարվել չի կարող:

ԵԽԽՎ 2361 բանաձևի 7.3.1 և 7.3.2 կետերի առկայությունը, տալիս է այն համոզմունքը, որ ցանկացած քաղաքացի, որին կստիպեն պատվաստվել կամ թեսթավորվել, իսկ հրաժարվելու դեպքում էլ կհեռացնեն աշխատանքից կամ կենթարկեն այլ խտրականության միանշանակ կշահի դատը եթե ոչ ՀՀ ում, ապա Եվրոդատարանում միանշանակ, որից հետո գործատուն ով հեռացրել է պատվաստման պարտադրանքը չկատարող աշխատակցին ստիպված կլինի իր գրպանից վճարել իր կողմից ապօրինի հեռացված աշխատակցի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակաշրջանի աշխատավարձը և վերականգնի աշխատանքի, բնականաբար կրելով ահռելի ֆինանսական վնասներ:

(ԵԽԽՎ) 2021 թվականի հունվարի 17-ի 2361 բանաձևին կարող եք ծանոթանալ https://rm.coe.int/0900001680a17e3b հղումով, էջ 37-57: Արտատպեք այն և ցույց տվեք ձեր գործատուին կամ տեսչական մարմնին:

Ի՞նչ պետք է կատարի այն գործատուն, որը չի ստիպում իր աշխատակցին պատվաստվել, որպեսզի տուգանվելուց հետո չկրի ֆինանսական վնասներ և կարողանա անվավեր ճանաչել տուգանքը:

1. Պետք է կատարի ԱՆ նախարարի աշխատակիցների տվյալների հաշվառման համար սահմանված կանոնները և պատվաստվել կամ թեսթավորվել չցանկացող աշխատակիցներից գրավոր վերցնի բացատրություններ, որ վերջիններս հրաժարվում են պատվաստվել կամ իրենց հաշվին թեսթավորվել:

2. Տեսչական մարմնի կողմից տուգանվելու դեպքում, վարչական ակտի ներքևի հատվածում պարտադիր կատարել գրավոր գրառում, այն մասին որ տուգանքը ապօրինի է, իրենք համաձայն չեն դրա հետ և պատրաստվում են բողոքարկել, հղում կատարելով (ԵԽԽՎ) 2021 թվականի հունվարի 17-ի 2361 բանաձևին և պահանջել վարչական ակտի՝ տուգանքի որոշման մեկ օրինակը:

3. Վարչական ակտի՝ տուգանքի որոշմամբ այցելել մեզ ք.Երևան, Գայի պողոտա 2 շենք 136 հասցեով կամ զանգահարել 098 67 02 02 , 077 13 96 74 հեռախոսահամարներով: Մենք անվճար կբողոքարկենք այդ վարչական ակտը և գործատուն չի կրի ֆինանսական վնասներ:
Ի՞նչ պետք է կատարի այն աշխատակիցը, որը չի ցանկանում պատվաստվել կամ իր հաշվին ՊՇՌ թեսթ հանձնել, բայց որին ստիպում են կամ հեռացրել են աշխատանքից:

1. Գործատուի բանավոր պատվաստվելու կամ իր հաշվին ՊՇՌ թեսթ հանձնելու պարտադրանքի դեպքում և այդ հիմքով աշխատանքից ազատելու սպառնալիք տալու դեպքում, պահանջել պահանջը ներկայացնել գրավոր:

2. Գործատուի կողմից գրավոր պահանջը չներկայացնելու դեպքում, գրել երկու օրինակից դիմում գործատուին, որտեղ նշել թե որ օրը, որ ժամին է գործատուն իրենց բանավոր պահանջ ներկայացրել պատվաստվելու կամ իր հաշվին ՊՇՌ թեսթ հանձնելու և պահանջը չկատարելու դեպքում աշխատանքից հեռացնելու մասին և պահանջել դրա իրավական հիմնավորումները: Դիմումի երկրորդ օրինակը տալ ստորագրելու գրասենյակին, որպես ապացույց որ նման դիմում ներկայացվել է:

3. Եթե դուք ներկայացել եք աշխատանքի, բայց գործատուն չի թողնում ձեզ անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը այն պատճառաբանությամբ որ պատվաստված չեք կամ ձեր հաշվին չեք կատարել թեսթ, ապա պահանջեք գրավոր ներկայացնի իր պահանջը և տա հիմնավորումներ, եթե գործատուն կհրաժարվի գրավոր ներկայացնի իր պահանջը, ապա գրել երկու օրինակից դիմում գործատուին, որտեղ նշել թե որ օրը, որ ժամին եք ներկայացել աշխատանքի և ինչ պատճառով չեն թողել ձեզ անցնել աշխատանքային պարտականություններին, պահանջել դրա իրավական հիմնավորումները: Դիմումի երկրորդ օրինակը տալ ստորագրելու գրասենյակին, որպես ապացույց որ նման դիմում ներկայացվել է և որ դուք անհարգելի չեք բացակայել աշխատանքից:

Անհրաժեշտության դեպքում ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐԵՔ ՈՂՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵԼՈՎ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՎՈՂ ԱՆՁԻՆ:

4. Գործատուի կողմից աշխատակցին նկատողություն կամ աշխատանքից ազատման հրաման արձակելու դեպքում, կրկին գրավոր պահանջել դրա հիմնավորումները, հրամանի մեկ օրինակը, ձեր աշխատանքային պայմանագրի պատճեն և բոլոր փաստաթղթերով այցելել մեզ ք.Երևան, Գայի պողոտա 2 շենք 136 հասցեով կամ զանգահարել 098 67 02 02 , 077 13 96 74 հեռախոսահամարներով: Մենք անվճար կբողոքարկենք գործատուի այդ հրամանները և դուք հետագայում ոչ միայն կվերականգնվեք աշխատանքի այլ նաև կստանաք հարկադիր պարապուրդի ընթացքում ձեր չստացված աշխատավարձները:

Հիշեցում՝
ՈՉ ՈՔ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ ՁԵԶ ՊԱՐՏԱԴՐԵԼ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ԿԱՄ ԿԱՄԱՎՈՐ ՊՇՌ ԹԵՍԹ ՀԱՆՁՆԵԼ, դա միմիայն կարող է կատարվել ձեր կամքով: