Բայդենն ու Էրդողանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը
Հայտնի են դարձել այն թեմաները, որոնք կքննարկվեն G20-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Hürriyet-ը։
Ինչպես ասել է Թուրքիայի առաջնորդի վարչակազմի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, դրանք ներառում են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններ, էներգիա, անվտանգություն, ահաբեկչության դեմ պայքար, առևտուր, պաշտպանական արդյունաբերություն, իրավիճակ Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Ղարաբաղում, Կովկասում, Լիբիայում: Կքննարկվեն նաև Արևելյան Միջերկրածովյան, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ օրակարգի այլ հարցեր:
Հանդիպման հիմնական հարցերից մեկը կլինի Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը: