Ինքնաթիռի վթար` Գերմանիայում․ կան զոհեր
Գերմանիայում, Բոնից ոչ հեռու փոքր ինքնաթիռ է կործանվել, երկու մարդ զոհվել է:
Աղետը տեղի է ունեցել Սիբենգեբիրգե լեռնային շրջանում: Բոնի ոստիկանությունը հայտնել է, որ այս պահին վթարի վայրում հայտնաբերվել է երկու մարդու մարմին:
Թե քանի մարդ է եղել օդանավում, հայտնի չէ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Վթարի վայրը գտնվում է Լոուենբուրգ ամրոցի ավերակների մոտ ՝ անտառի մեջտեղում:
Վթարի պատճառները դեռ պարզ չեն:
Նշվում է, որ թռիչքի ժամանակ բնակավայրում եղել է մառախուղ։