Սարգսյան-Ալիև առանձնազրույցից հետո ներս են հրավիրվել համանախագահները
Ավելի քան մեկ ժամ տևած առանձնազրույցից հետո ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ նախագահների առանձնազրույցից հետո ներս են հրավիրվել համանախագահներն ու արտգործնախարարները:
Հիշեցնենք, որ հանդիպումը սկսվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո ընթացել է առանց միջնորդների:
Բեռնում Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ: