Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 15 մարդ․ կան անհետ կորածներ
Առնվազն 15 մարդ է զոհվել, երեքը անհետ կորել են, իսկ ավելի քան 120 հազարը տարհանվել են Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում երկարատև անձրևների և ջրհեղեղների պատճառով:
«Հորդառատ անձրևների հետևանքով նահանգի 11 քաղաքներում և 76 շրջաններում 1,757,100 մարդ գտնվում է աղետի գոտում, 15-ը՝ զոհվել է, 3-ը՝ անհայտ կորել, ավելի քան 120,000 մարդ շտապ տարհանվել է, ավելի քան 19,000 շենք ավերվել է, 18,200 մարդ ստացել է լուրջ վնասներ, իսկ տնտեսական վնասը գնահատվում է 5,03 միլիարդ յուան (գրեթե 780 միլիոն դոլար)»,-ասել է Վան Կիրունին:
Ըստ իշխանությունների՝ հոկտեմբերի 2-ից 7-ը նահանգում գրանցվել է օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ աշնան ամենաուժեղ ջրհեղեղը։ Շատ տարածքներում տեղատարափ անձրևները չեն դադարում արդեն մի քանի օր: