Իրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվոր
Հասարակություն

Եթե Արցախի կարգավիճակի հարցը չլուծվի, ապա այնտեղ հայ չի մնա․ հադրութցիները կառավարության դիմաց են (տեսանյութ)

Ամեն անգամ մեզ կառավարությունից ներս են հրավիրում, խոստումներ տալիս, մենք էլ դուսր ենք գալիս մարդկանց ենք խոստանում ու ամեն ինչ սուտ է դուրս գալիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութից տեղահանված բնակիչ, «Հանուն Հադրութի» նախաձեռնության անդամ Լևոն Հայրյանը։

Նա Արցախից տեղահանված քաղաքացիների հետ կառավարության մոտ էր։

Նրանք դժգոհում են, որ մինչև հիմա չունեն կարգավիճակ և իրենց հարցը օդից կախված է։ Մեկ շնչին նախկին 68 000 դրամ ամսական օգնության դիմաց էլ կառավարությունն արդեն 25000 է տալիս։

«Ասում են՝ ամսական 25 հազար դրամ ենք տալիս ու որոշում են, թե ինչպես պետք է ծախսենք։ Ասել են՝ կումունալն ու տան վարձերը կտաք, մի քիչ էլ հետ կգցեք»,-նշեց Լևոն Հայրյանը։

Դիտարկմանը, թե աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարությունը հայտարարել է, թե հադրութցիների համար Արցախում տներ է կառուցում ու առաջարկել է նրանց տեղափոխվել Արցախ, քաղաքացին պատասխանեց, որ այսօր այնտեղ ապահով չէ։

«Արցախը մեզ կգայթակղի, եթե այնտեղ սկսվի ազգային ազատագրական պայքար։ Եթե չկա պայքար ու Արցախի ստատուս քվոյի հարցը լուծված չէ, ապա Արցախում հայ չի մնալու»,-ընդգծեց Հադրութի բնակիչը։

Նա նկատում է, որ եթե բնակչությանը ուզում են Արցախ տանել, ապա պետք է այնտեղ ձգող որևէ բան անեն․ «Ուր են տանում, ինչու են տանում, ինչ ապագա է մեզ այնտեղ սպասվում, եթե Ադրբեջանը ասում է դա իր տարածքն է, Ռուսաստանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի ամբողջականության մեջ, իսկ Հայաստանում տեր չեն կանգնում կարգավիճակին»,-նշեց մեր զրուցակիցը։