Մասիսի քաղաքապետն այցելել է թիվ 1 մանկապարտեզ, ծանոթացա կատարվող աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ բնակիչներ,
Քաղաքապետի պաշտոնում իմ ղեկավարման ողջ ժամանակահատվածում մշտապես իմ ուշադրության կենտրոնում են եղել քաղաքի մանկապարտեզները, դրանց շենքային պայմանները, երեխաներին մատակարարվող սննդի որակը։
Այս օրերին վերանորոգվում են քաղաքի մի քանի մանկապարտեզներ։
Այսօր այցելեցի թիվ 1 մանկապարտեզ, ծանոթացա կատարվող աշխատանքների ընթացքին։
Մանկապարտեզների վերանորոգման գործընթացը շարունակական է...»: