Մինչ դուք ձեր կյանքի լավագույն տարիներին վայելքների մեջ եք, սպաները գիշեր-ցերեկ դիրքերում ու սահմանին են. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանգիստ թողեք սպաներին։ Մինչ դուք ձեր կյանքի լավագույն տարիներին վայելքների մեջ եք, նրանք գիշեր-ցերեկ, քամուն-արևին, անձրևին-ձյանը օրերով, շաբաթներով, ամիսներով, ընտանիքից կտրված, դիրքերում ու սահմանին են։ Այս ամենով հանդերձ էլ լիքը պատասխանատվություն դրած իրենց ուսերին, որոնց մեծ մասը քրեական պատասխանատվությամբ… Հիմա կասեն՝ վարձատրվում են դրա դիմաց։ Կուզեմ, որ ասողները մեկ ամիս ապրեն այդ կյանքով, այդ վարձատրությամբ և այդ պատասխանատվությամբ…
Հայոց բանակի սպայական կազմին հանգիստ թողեք և անհատական դեպքերով մի տվեք ընդհանրական գնահատական։ Ձեր տան բոլոր անդամները օրինանա՞հ ու կարգապա՞հ են…»։