Անկախ նրանից՝ Նիկոլն ինքն իրեն պատերով կտա, թե ասֆալտին կփռի. Արտակ Զաքարյանը Astra Zeneca-ի երկրորդ չափաբաժինն է ստացել (ֆոտո)
Astra Zeneca-ի երկրորդ դոզան COVID 19-ի դեմ։ Պատվաստվելն ամեն դեպքում ճիշտ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը։
«Անկախ նրանից Նիկոլն ինքն իրեն պատերով կտա, թե ասֆալտին կփռի, թե ինչ կանի՝ բոլորովին կարևոր չէ։ Իմ կարծիքով, կարևորն այն է, որ յուրաքանչյուրս պատասխանատու լինենք համավարակի դեմ պայքարում»,- հրապարակած լուսանկարին կից գրել է նա։
