«Տղերքը Բուխարեստում, մնում է լավ խաղանք. Հայկազ ջան, Աբգար ջան, տղերք ջան...». Գեղամ Նազարյանը լուսանկար է հրապարակել
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված են Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Նրանց ձեռքում պաստառ է՝ պատերազմում զոհված զինծառայողների նկարներով։
«Տղերքը Բուխարեստում։ Մնում է լավ խաղանք։ Հայկազ ջան, Աբգար ջան, տղերք ջան...»,- գրել է Նազարյանը։