Սպասում են Սարգսյանի ու Ալիևի բանակցությունների ավարտին.Ուորլիքը լուսանկար է հրապարակել
«Սպասելով նախագահներ Սարգսյանի ու Ալիևի բանակցությունների ավարտին»:
Այսպես է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերնագրել լուսանկարը, որը հրապարակել է Twitter-ի իր էջում:
Նկարում Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ սպասում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ավարտին։